Ժամանակակից երաժշտական ինդուստրիան լի է մարդկանցով, ովքեր պատրաստ են հայտարարել իրենց տաղանդի մասին ու ճանաչվել ամբողջ աշխարհում: Սակայն քչերին է դա իսկապես հաջողվում: Այնքան դժվար է անել մի բան, որը տեղ կզբաղեցնի ժողովրդի սրտում: Նարգիզը այդ քչերից է: Նրա <<Քեզ հետ կլինեմ միշտ>> երգը կարճ ժամանակում սիրվեց ու ճանաչում գտավ երաժշտասերների շրջանում:
Տեսահոլովակը նույնպես պրոֆեսիոնալ աշխատանք է: Ամեն մի րոպեն ստիպում է ապրել հերոսների կյանքով: Այն սիրահար զույգի մասին է, ովքեր ինքնամոռաց սիրում են իրար ու կյանքից հեռանում նույն օրը: Գլխավոր դերերում Նիկոլ Կուզնեցովան ու Ֆիլիպ Կորտեսն են: Տեսահոլովակը ձեզ անտարբեր չի թողնի:
Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:
Ձեր կարծիքը