Սիրած գույնը կարող է ոչ միայն բնութագրել ձեզ, այլեւ հուշել, թե ինչ տիպի տղամարդ է ձեզ համապատասխանում:
Ընտրեք միայն ձեր սիրելի գույնը:
Կարմիր
Ամենից շատ տղամարդու մեջ գնահատում եք անկանխատեսելիությունը: Չեք սիրում միօրինակություն: Ձեզ կարելի է նվաճել միայն ձեր երեւակայությունը գրգռելով ու ամեն ինչ գլխիվայր շրջելով: Կրքոտ ու էներգիայով լի հնարամիտ տղամարդու հետ կհասկանաք իրական երջանկությունը:
Կապույտ
Ձեր տղամարդը պետք է լինի ազնիվ ու բաց: Հարաբերություններում փնտրում եք վստահություն ու չեք ներում խաբեությունը: Ձեր նոր ծանոթին առաջին հերթին դիտարկում եք որպես ընտանիքի հայր: Թեթեւ ու անհո հարաբերությունները ձեզ համար են: Ազնիվ ու բաց տղամարդը ի զորու է արթնացնել ձեր հոգում քնքուշ զգացմունքներ:
Սեւ
Դուք փնտրում եք ձեզ համապատասխան զուգընկեր, առաջնորդ, որը գիտի իր արժեքը, բարեկազմ է, էլեգանտ: Նա կարողանում է գրավել մեկ հայացքով: Ձեր սիրտը կտաք միայն հաղթողին:
Սպիտակ
Դժվարությամբ եք վստահում տղամարդկանց: Խուսափում եք հարաբերություններից, վախենալով խաբված լինելուց, հոգու խորքում հավատալով մաքուր ու անկեղծ սիրուն: Միայն նա, ով կկարողանա վերացնել ձեր վախերը, կմտնի ձեր կյանք ու կմնա այնտեղ ընդմիշտ:
Կանաչ
Ձեզ համար կարեւոր է հանգստությունն ու կյանքի չափավոր ռիթմը: Չեք սիրում խառնաշփոթ ու շտապողականություն: Եթե տղամարդու թիկունքում թաքնվելով, գտնեք հանգստություն ու զգաք ձեզ պաշտպանված, ապա առանց երկար մտածլու նրան կտաք ձեր սիրտը:
Դեղին ու նարնջագույն
Լինելով միշտ բարձր տրամադրությամբ ու միանգամից մի քանի գործ անելով, դուք փնտրում եք այնպիսի տղամարդու, որը կաջակցի ձեզ ու կկիսի ձեր հրապուրանքները: Չէ որ միասին ավելի ուրախ է խելահեղություններ անելը:
Վարդագույն
Դուք նուրբ ծաղիկ եք ու պահանջում եք նուրբ վերաբերմունք: Ձեզ գրավել կարող է միայն իսկական ռոմանտիկը, որը պարաստ է հերոսական քայլերի: Միայն նրա կողքին ձեզ թագուհի զգալու դեպքում, դուք կտաք նրան ձեր քնքշությունը:
Մանուշակագույն
Դուք սիրում եք էքստրիմը, հաճախ խաղալով ճակատագրի հետ: Փնտրում եք ոչ ստանդարտ մտածողությամբ մարդու: Սակայն հարաբերություններում առաջնորդի դեր չեք զիջի ոչ մեկին: Ձեր ընտրյալը պետք է ների ձեզ ձեր քմահաճույքները, աջակցի բոլոր նախաձեռնություններում:
Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:
Ձեր կարծիքը