Ապագան անխուսափելի է: Եվ եթե ուշադիր նայեք ձեր ձեռքերին, ապա դուք կարող եք շատ բան պարզել ձեր ապագայի վերաբերյալ:
Հիրոմատիան առեղծվածային հին արվեստ է: Ենթադրվում է, որ մեր ափերում թաքնված են մեր կյանքի առաջիկա իրադարձությունների մասին տեղեկություններ: Ճշտելու համար պետք է ձեռքերը դնել ափերը դեպի վեր (ինչպես նկարում):
Առաջին գծը սիրո գիծն է: Սիրո գծերի հատումը շատ բան կարող է պատմել ձեր անձնական կյանքի մասին:
1 Եթե գծերը նույն բարձրության վրա են
Եթե ափի գծերը միևնույն բարձրության վրա են, ապա դա նշանակում է, որ ձեր հարաբերությունները հաստատուն են և ուժեղ: Դուք հանգիստ եք, ձեր ընկերը հոգ է տանում ձեր մասին և շրջապատում է ձեզ սիրով:Դուք ավելի իրատես եք, քան զգացմունքային: Առօրյա կյանքում անսպասելի փոփոխություններ չեք սիրում:Բացի դրանից, դուք խոհեմ և զգայուն մարդ եք: Ինչ վերաբերում է ամուսնությանը, դուք հակված եք ամուսնանալու մեկի հետ, ով ընդունված է ձեր ամենամոտ ընկերների ու ընտանիքի կողմից։
2 Եթե աջ ափի գիծն է ավելի վերևում
Սա նշանակում է, որ դուք գիտեք, թե ինչպես սովորել ձեր սխալներից և ձեզ շատ քիչ է հետաքրքրում ուրիշների կարծիքները: Դուք այնպիսի մեկն եք, ում հաճելի է տարիքով ավելի մեծ մարդկանց ընկերակցությունը։ Այս պատճառով հավանականությունը այն բանի, որ դուք կամուսնանաք մեկի հետ, ով ձեզնից շատ մեծ կլինի, բավականին բարձր է։ Դուք նաև ունեք հակվածություն՝ արհամարհելու ավանդական նորմերն ու կանոնները :Դուք ազատ ոգին եք եւ ցանկանում եք, որ դուք ընդունված լինեք, անկախ սոցիալական կարգավիճակից և այլ մարդկանց սպասելիքներից:Ամենայն հավանականությամբ, ձեր զուգընկերը ձեզանից շատ ավելի մեծ կլինի:
3 Եթե ձախ ափի գիծն է ավելի վերևում
Սա նշանակում է, որ դուք համարձակ եք, քաջ և չեք վախենում դժվարություններից: Ձեր ընկերը կրքոտ է , ուժեղ և վստահ:Ձեզ համար շատ կարևոր է մարդու արտաքին տեսքը: Հավանական է, որ դուք կհանդիպեք ձեզանից ավելի երիտասարդ մեկի , կամ օտարերկրացու հետ:
Համաձա՞յն եք այս մեկնաբանությունների հետ;
Թարգմանությունը կատարված է www.nastroy.net կայքից:
Ձեր կարծիքը