Գինու հետքն ու քրտինքից մնացած բծերը սպիտակ հագուստի «թշնամին» են համարվում: Որքան էլ ցանկանաք խուսափել գինու բծերի, քրտինքից մնացած հետքերի դեմ, պայքարն անիմաստ է: Այն ցանկացած պահի կարող է փչացնել ամենալավ վերնաշապիկն ու խնամված տեսքը:
Ինչպես գրում է Oddity Central-ը, հոլանդական ստարտափը հնարամիտ լուծում է առաջարկում այս խնդրի համար: Այն մի շարք բամբակյա վերնաշապիկներ և փողկապներ է ներկայացրել, որոնց վրա չի երևում ոչ թափված գինու բծերը, ոչ էլ քրտինքից մնացած հետքերը:
Բացի այդ, նոր վերնաշապիկները թույլ չեն տալիս, որ որևէ բույր տարածվի գործվածքի վրա: Նոր գործվածքը նաև չի ճմրթվում և թեթևակի արդուկելու կարիք է զգում միայն:
Ըստ ստարտափի հիմադիրների` INDUO կոչվող նորարար տեխնոլոգիան թույլ է տալիս համատեղել այս բոլոր հատկությունները` պահպանելով բամբակյա վերնաշապիկի բնական տեսքը:
Ձեր կարծիքը