Թվում էր ոչինչ այլեւս հնարավոր չէ անել, սակայն շնիկի հայտնվելուց հետո հույս ծնվեց:
Ծանոթներից մեկի տղան ծնվեց 7 ամսականում համարյա մահացած: Նրան հաջողվեց վերականդանացնել, սակայն երեխայի մոտ մարմնի կեսը կաթվածահար էր:Երեխայի կյանքի առաջին 3 ամիսները ծնողներն անցան դժոխքի միջով, մի բժիշկի կաբինետից մյուսին, սակայն ապարդյուն:Նյարդաբաններից մեկը խորհուրդ տվեց շուն գնել, հատկապես չաու-չաու կամ լաբրադոր: Դա ավելի շուտ ոչ թե խորհուրդ էր, այլ հրաման:
Գնեցին չաու-չաու 3 ամսական: Շնիկը ուշադրություն չդարձրեց տան մյուս երեխաների վրա, այլ միանգամից մոտեցավ փոքրիկին, հոտոտեց նրան ու սկսեց գզգզել նրա կաթվածահար եղած կողմը:Ծնողները զարմանքից քարացել էին, բայց որոշեցին չմիջամտել:
Երեխային մերսող բժշկուհին զայրացավ, նշեկոլ, որ չի կարելի միաժամանակ անցկացնել մերսման երկու կուրս եւ հրաժարվեց այցելել երեխային: Երբ հասկացավ, թե ով է երեխային մերսում, բացատրեց, որ չի կարող համեմատվել շան հետ, քանի որ շան մոտ իսկական կետային մերսումն ավելի լավ է ստացվում:
Ու հրաշքը տեղի ունեցավ:
Մեկ ամիս անց երեխան դեպի շունը պարզեց երկու ձեռքերը:
Հետո շունը սկսեց երեխային գլորել այնպես, ինչպես ձագուկներին:
Երեխան սկսեց շարժվել ու հետո քայլել:
Բժիշկները ապշած էին:
Թարգմանությունը կատարվել է nastroy.net կայքից:
Ձեր կարծիքը