Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, Հնդկաստանի Մորադաբադ քաղաքում ամուսինը ծծմբական թթու է լցրել կնոջ դեմքին աղջիկ լույս աշխարհ բերելու համար:
Բարկացած Սիրաժը մեղադրել է 25-ամյա կնոջը՝ Ֆարուին պարտքը չկատարելու եւ նրան որպես օժիտ որդի չպարգեւելու մեջ:
Տղամարդուն ձերբակալել են, իսկ կնոջը հոսպիտալացրել ծանր վիճակում: Կինը ստացել է դեմքի, ձեռքերի եւ որովայնի այրվածքներ:
Տուժածի հարազատները հաղորդել են, որ կինը ամուսնացել է 8 տարի առաջ: Ամուսինը նախորդ տարի սկսել է օժիտ պահանջել կնոջից: Ամուսնական տարիներին կինը դիմացել է ամուսնու եւ նրա հարազատների ծեծին ու ծաղրին: Նրանք դժգոհ են եղել, որ առաջնեկն աղջիկ է ծնվել:
Հարձակման պատճառն էլ ծնված երկրորդ դուստրն է: Հայրը որպես օժիտ կնոջից պահանջել է որդի ունենալ: Վերջին մեկ տարվա ընթացքում սպառնալիքներն ավելացել են իսկ իրավիճակն ավելի են սրել ամուսնու հարազատները:
Տուժածը կատարվածը մեկնաբանել է այսպես.
«Ամեն օր ես տարել եմ նրանց ծաղրական վերաբերմունքն ու տանջանքները, բայց դուստրերիս բարեկեցությունն ինձ հետ է պահել հեռանալու մտքից: Ով հոգ կտաներ իմ աղջիկների մասին, եթե ես լքեի նրանց հորը: Բայց եւ երբեք չէի պատկերացնի, որ ինձ հետ այսպես կվարվի: Ես նրան երբեք չեմ ների»:
Արտահայտեք ձեր կարծիքը դեպքի վերաբերյալ:
Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից
Ձեր կարծիքը